Zapel Esayan. Among the ruins/ Զապէլ Եսայեան: Աւերակներուն մէջ
Zapel Esayan/ Զապէլ Եսայեան
* Affiliatelinks/Werbelinks
Links auf reinlesen.de sind sogenannte Affiliate-Links. Wenn du auf so einen Affiliate-Link klickst und über diesen Link einkaufst, bekommt reinlesen.de von dem betreffenden Online-Shop oder Anbieter eine Provision. Für dich verändert sich der Preis nicht.
Belletristik/Erzählende Literatur
Beschreibung
The following volume of
Diaspora series presents the famous work of Zabel Yesayan ‘’Among the ruins’’. It is one of the most unique real stories that present the horrors waiting for Armenians. Her individual writing style and artistic expressions convey all the horrors of the massacres in Adana.
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Աւերակներուն մէջ» գիրքը: Այս ուղեգրությունը նախաեղեռնյան ժամանակաշրջանի այն հազվագյուտ իրապատում ստեղծագործություններից է, որտեղ պատկերված են հայությանը սպասվող ապագա մղձավանջը՝ գեղարվեստական յուրօրինակ լեզվով և արտահայտչամիջոցներով՝ ավելի տեսանելի դարձնելով Ադանայի կոտորածների զարհուրելիությունը:
«Մոռնա՛լ անցեալը, ի՜նչ ոսկեզօծ ստութիւն... սպանել զայն մեր յիշողութեան բջիջներուն մէջ, երբ մեր ծնած ատենը մեզի հետ կը բերենք զա՛յն... անկարելի, անկարելի բան է ատ. ո՛չ մէկ ատեն չեն յաջողած թումբ կանգնեցնել բնութեան անթափանցելի եւ իմաստուն տրամադրութեանցը դէմ...: Աշխարհիս բոլոր բռնապետները միացած անկարող են մարդկային կամքին անբռնաբարելի եւ անշօշափելի զօրութեան դէմ: Արիւնն իր առանձին օրէնքներն ունի, որուն իշխանութենէն չենք կարող ազատիլ, ի՞նչ դաշինք եւ ի՞նչ համարձակութիւն կրնար մեզի մոռցնել տալ անցեալը, երբ անիկա կ'ապրի մեր արւինին ամէն մէկ կաթիլին մէջ: Քնացնել ու օրօրել զայն իր բնական ձգտումներուն օտար երազներով, ահա ի՛նչ որ կը յաջողինք առաջ բերել ժամանակի մը համար...»: